Հայաստանի կարատեի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026» մրցաշարին:
Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան: Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ մեկնել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ` մասնակցելու հունիսի 12-14-ը կայանալիք «Karate One Premier League – Rabat 2026» պաշտոնական առաջնությանը։
Սուրեն Հարությունյանը կպայքարի 75 կգ քաշային կարգում։








































