Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ուրբաթ օրը պաշտոնապես կստորագրվի Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագիրը։
Նույն օրը կմեկնարկի երկու երկրների միջև բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
Բանակցությունները կշարունակվեն 60 օր, որոնց ընթացքում կողմերը քննարկելու են միջուկային հարցերը և պատժամիջոցների չեղարկումը՝ նպատակ ունենալով հասնել համապարփակ վերջնական համաձայնագրի։










































