Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի։ Եվս 33 մարդ համարվում է անհետ կորած։ Պաշտոնական տվյալներով՝ բնական աղետից տուժել է ավելի քան 337 հազար տնային տնտեսություն, ինչը կազմում է մոտ 1,38 միլիոն մարդ։
Երկրաշարժի հետևանքով վնասվել է շուրջ 68 հազար տուն, որոնցից մոտ 12,4 հազարը ամբողջությամբ ավերվել են։ Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և վնասների գնահատումը։









































