Պաղեստինյան քաղաքական խմբավորումներն ու միջնորդները դեռևս չեն պայմանավորվել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։
Այդ խմբավորումների զինաթափումը Իսրայելի պայմաններից մեկն է երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
«Հանդիպմանը հաստատման է ներկայացվել երկու փաստաթուղթ, մեկը՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից, մյուսը՝ միջնորդների։ Երկարատև քննարկումներից հետո հաջողվել է ընդհանուր մոտեցում մշակել և համաձայնության գալ առաջարկվող 15 կետից 13-ի շուրջ։ Զենքի հետ կապված երկու հարց մնացել է չլուծված», – ասել է գործակալության զրուցակիցը։









































