Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Ղազախստանի դեմ ընկերական խաղին:
«Երջանիկ եմ հավաքականում գոլ խփելու համար: Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու և այդ պահերը մեր երկրպագուների հետ կիսելու հնարավորության համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:










































