Tuesday, 30 06 2026
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

Լիբանանյան «Հըզբալա»-ն հայտարարություն է տարածել, որով երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ բանակցությունները և «վերադառնալ տարածաշրջանային առանցքի իրողություններին։ Կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջանները վերստին պետք է անցնել իր վերահսկողությանը, որպեսզի «արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպվի»։ Փաստացի «Հըզբալա»-ն անոնսավորել է Իսրայելի դեմ գործողությունները վերսկսելու մտադրությունը։

Այդ հայտարարությունը տարածվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու և վաթսունօրյա բանակցություններ սկսելու մասին «գործարքի վերջնական համաձայնեցումից» հետո։ Նախնական պայմանավորվածությամբ՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը տարածվում է նաև Լիբանանի հարավի վրա։ Իրանա-ամերիկյան «գործարքի» առթիվ քաղաքական կրքեր են բորբոքվել նաև Իրանի խորհրդարանում, որտեղ արտաքին գործերի նախարար Արաղչիին կոչ են արել հրաժարական տալ։

Այն, ինչ հունիսի 15-ին տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանում, կարելի է անվանել «քաղաքական միջուկային պայթյուն»․ ընդդիմադիր անխտիր բոլոր խմբակցությունները իրանա-ամերիկյան պայմանավորվածությունները հրեական պետության համար գնահատել են «աննախադեպ աղետ»։ Համաձայնագիրը սուր քննադատության է ենթարկել նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։

Նա հայտարարել է, որ Իսրայելը ինքնուրույն կշարունակի «իրանական ռեժիմը տապալելու պայքարը՝ կիրառելով ստեղծագործական մեթոդներ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա»։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի վաթսունօրյա բանակցությունների ընթացքում։ Ուրանի հարստացված պաշարները մնում են Իրանի տարածքում։ Պատերազմի մեկնարկից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե հարվածներ չհասցվեին, ապա Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում «կստեղծեր առաջին միջուկային ռումբը»։

Իսրայելի ընդդիմությունը եւ կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը դեմ են Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը, գտնում են, որ իրանա-ամերիկյան համաձայնությունը «հրեական պետության համար չպետք է իրավական ուժ ունենա»։ Լիբանանում խաղաղությանը դեմ է նաև «Հըզբալա»-ն։ Դա կարող է Բեյրութում ճգնժամի առիթ հանդիսանալ։ Իսրայելի բանակի ԳՇ նախկին պետ Այզենկոտը, որ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գործող վարչապետին հորդորել է արտահերթ ընտրություններ նշանակել, որպեսզի ձևավորվի Թրամփին «ոչ» ասելու ունակ կառավարություն։

Այս համատեքստում հայտնի է դարձել, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը 2027թ․-ին «Պաղեստինի նախագահի ընտրություններ անցկացնելու» մասին հրամանագիր է ստորագրել։ Նախատեսված է, որ մինչ այդ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Բացառված չէ, որ Պաղեստինի խորհրդարանը հռչակի անկախություն և ճանաչման համար դիմի միջազգային հանրությանը։ Արաբական երկրները Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման «Աբրահամյան համաձայնություններին» միանալու նախապայման են տեսնում Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Կասկածից դուրս է, որ Պաղեստինի և Երուսաղեմի հարցը ԱՄՆ-Իրան բանակցությունների առարկա է լինելու։ Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում