Ռոյ Ջոնս-կրտսերը (56-8) ի սկզբանե պետք է մենամարտեր լեհ Դավիդ Կոստեցկու հետ, սակայն մենամարտից 1 շաբաթ առաջ ստիպված էր նոր հակառակորդ փնտրել: Արդյունքում լեգենդար բռնցքամարտիկը մրցակցեց Պավել Գլաժևսկու հետ, ով Ջոնսի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծեց ռինգում և կարող էր իր կարիերայում պատմական հաղթանակ գրանցել:
Վեցերորդ ռաունդում Ջոնսը նոկդաունի ենթարկվեց, սակայն կարողացավ շարունակել մենամարտը:
10 ռաունդ տևողությամբ դժվարին պայքարից հետո մրցավարները բռնցքամարտի 43-ամյա վետերանին 94:95, 96:93, 96:94 հաշվով վիճելի հաղթանակ շնորհեցին: