«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը վստահ է, որ իր ավտոմեքենան ներկայումս բավականաչափ մրցունակ է:
««Մերսեդես»-ի ավտոմեքենան ներկա դրությամբ մրցունակ է: Այն, կարելի է ասել, 2012 թվականի ամենաարագ բոլիդն է: Այնպիսի զգացողություն ունեմ, որ յուրաքանրյուր մրցույթի մենք կարող ենք հաղթող դառնալ:
Տիտղոս նվաճելն անհնարին չէ: Սակայն պետք է խոստովանեմ, որ Կանադայի Գրան Պրիի ընթացքում մի փոքր քայլ հետ գնացինք»,- Ռոսբերգի խոսքերն են մեջբերվում գերմանական Sport 1 պարբերականում: