NBA-ի 2012թ եզրափակչի երրորդ խաղում «Մայամի»-ն սեփական հարկի տակ 91:85 հաշվով պարտության մատնեց «Օքլահոմա»-ին: Հավասար պայքարում ընթացած խաղի երրորդ քառորդից հետո հաշիվը հավասար էր, իսկ ամենապատասխանատու պահին «Հիթ»-ի խաղացողներն ավելի ուժեղ գտնվեցին` չորրորդ քառորդում առավելության հասնելով 22:18 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Մայամի»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսն էր, ով վաստակել էր 29 միավոր, տիրել 14 անդրադարձի և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Այսպիսով` «Մայամի» – «Օքլահոմա»` 2:1: