Թեթև միջին քաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ հայազգի Վանես Մարտիրոսյանը (32-0-0) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ռայան Դևիսի (23-9-3) հետ:
Մարտիրոսյան-Դևիս մենամարտը կկայանա ընթացիկ տարվա հուլիսի 7-ին, Կարսոնում (ԱՄՆ): Այդ մասին տեղեկացնում է World Boxing News-ը:
«Հաճելի է տուն վերադառնալ և երախտագիտություն հայտնել երկրպագուներին` աջակցության համար: Սա ավելի լավ է, քան Տեխասը: Հավանաբար ես անգամ հյուրանոց չեմ գնա: Տանը կլինեմ»,- նշել է Վանեսը: