Բելգիացի լրագրողները հայտնում են, որ Եվրոպական բռնցքամարտի միության նիստում որոշում է կայացվել Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիան EBU անդամակցությունից զրկելու մասին:
Քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 226 ձայն, դեմ` 14, ձեռնպահ` 5:
Այսպիսով, ձայների ճնշող մեծամասնությամբ Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիան զրկված է EBU անդամակցության հնարավորությունից: