Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը վստահ հաղթանակով դուրս եկավ Ֆրանսիայի 2012 թվականի Բաց առաջնության երրորդ շրջան: Աշխարհի երկրորդ ռակետը 6:2, 6:2, 6:0 ջախջախեց ուզբեկ Դենիս Իստոմինին:
Երրորդ շրջանում իսպանացու հակառակորդը կլինի Ֆլորիան Մայեր – Էդուարդո Շվանկ հանդիպման հաղթողը:
Աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Նիկոլաս Ալմագրոն 6:4, 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց Կիպրոսը ներկայացնող Մարկոս Բաղդատիսին: