Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն իր մարզավիճակի գնահատականն է տվել` Ֆրանսիայի Բաց առաջնությանը մասնակցելու համար:
«Շատ ժամանակ եմ անցկացրել Փարիզում: Այստեղ ինձ լավ եմ զգում: Գերազանց եմ հանդես եկել Բարսելոնայում, Մոնտե Կառլոյում և Հռոմում: Ես լավ թենիս եմ ցուցադրում: Ժամանել եմ «Ռոլան Գարոս» դրական տրամադրվածությամբ և ջանքեր կգործադրեմ բոլոր շանսերս օգտագործելու համար:
Այս մրցաշարն ինքնին շատ կարևոր է: Ես արդեն 6 անգամ «Ռոլան Գարոս»-ի մասնակից եմ եղել: Ամեն տարի գալիս եմ այստեղ յուրահատուկ տրամադրվածությամբ, և 7-րդ տիտղոսը նվաճելու հնարավորությունը որևէ բան չի փոխում: 2005 կամ 2010 թվականներին ավելի լավ տրամադրվածություն չունեի. այն միշտ անփոփոխ է մնում»,- «Ռոլան Գարոս»-ի պաշտոնական կայքում մեջբերվում են Նադալի խոսքերը: