Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ

Մոսկվայում, ՌԴ Դաշնային խորհրդում տեղի է ունեցել ռուս եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպում: Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորել է Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սամադ Սեիոդվը: Ռուսաստանյան կողմը ներկայացրել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: Վերջինս պրոֆեսիոնալ դիվանագետ է, տեւական ժամանակ զբաղեցրել է ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնը, հիմնականում զբաղվել Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով, ԼՂ հիմնախնդրով:

Խորհրդարանականների մակարդակով ռուս-ադրբեջանական շփումներն, անկասկած, բխում են գործադիր իշխանության մակարդակում հարաբերությունների ջերմությունից: Անսպասելին, թերեւս, «Խանքենդիում (այդպես է փոխանցում ադրբեջանական մամուլը) ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակահարմարության» մասին Գրիգորի Կարասինի հայտարարությունն է: Ռուսաստանցի խորհրդարանականի գնահատմամբ՝ ցանկալի, որ դա տեղի ունենա այս տարի, որպեսզի «հյուպատոսական ներկայացուցչության դիսբալանսը վերականգնվի»:

Ի՞նչ նկատի ունի Կարասինը: Նա ակնարկում է, որ Ադրբեջանը Ռուսաստանում ավելի շատ հյուպատոսություններ ունի, քան Ռուսաստանն՝ Ադրբեջանու՞մ, թե ակնարկում է, որ եթե Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում, ապա Ռուսաստանն էլ պետք է «բալանսը պահպանի» Ստեփանակերտու՞մ: Ըստ երեւույթին, Կարասինի ասածի ենթատեքստը դա է: Չէ՞ որ պաշտպանության նախկին նախարար Շոյգուն խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի հետ «համատեղ բարդ օպերացիա է իրականացվել»:

Բայց Ռուսաստանն ինչու՞ Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու «ցանկություն է արտահայտում» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանումից եւ ՌԴ զորախումբը հեռացնելուց հետո: Մոսկան «սիներգիայի» խախտման թուրք-ադրբեջանական պայմանավորվածությու՞ն է դիտարկում, թե Կարասինի հայտարարությունը հասցեագրված է հայ հանրությա՞նը: Որեւէ երկիր մեկ այլ երկրում հյուպատոսություն է բացում, որպեսզի ծառայություն մատուցի տվյալ տեղաշրջանում բնակվող իր քաղաքացիներին:

Լեռնային Ղարաբաղում ՌԴ քաղաքացիներ չկան, եթե այդպիսիք եղել են, ապա որպես էթնիկ հայ՝ հարյուր հազար արցխացիների հետ բռնատեղահանվել են: Ռուսաստանը Ստեփանակերտում, ԼՂ մյուս քաղաքներում, ավաններում եւ գյուղերում ՌԴ քաղաքացիներ բնակեցնելու նպատակ ունի՞, թե՞ մտադիր է բռնագաղթված արցախցիների «վերադարձի երաշխիք ստեղծել»: Բաքվի լրատվամիջոցները չեն խոսում, թե Կարասինի «առաջարկությանը» Սեիոդն ինչ է պատասխանել:

Այդուհանդերձ, թեմայի հրապարակայնացումը հուշում է, որ խնդիրը քննարկվել եւ քննարկվում է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով ու, թերեւս, այն ներառնված է եղել Պուտին-Ալիեւ՝ ապրիլի 22-ի բանակցություններում: Ադրբեջանցի քաղաքագետ Ալիզադեի տպավորությամբ՝ «ընտրելով միջազգային իրավունքին դեմ ճանապարհ եւ հայտնվելով Ռուսաստանի ճամբարում, Իլհամ Ալիեւն առնվազն 30 տարով վերականգնում է Ադրբեջանի վասալությունը»:

Ալիեւը կկատարի՞ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը մինչեւ այս տարեվերջ բացելու մոսկովյան պահանջը: Մոսկվան ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, որ շտապում է մինչեւ տարավերջ Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ: Շուշիում՝ Թուրքիայի, Ստեփանակերոըմ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները կբացվեն միաժամանա՞կ: Իսկ եթե նման «ցանկություն» նաեւ Իրանը հայտնի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում