Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Ֆրանսիայի «սանդրանքները» չեն մնա անպատասխան, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, դժգոհելով Փարիզի գնահատականից, որ Ադրբեջանը դիկտատուրա է: Ֆրանսիան ասել է այն, ինչ կա, եւ այստեղ իհարկե Բաքուն դժգոհում է ոչ թե «սադրանքից», այլ ճշմարտությունից: Հարցն այլ է, թե ֆրանս-ադրբեջանական այս փոխհրաձգությունը որքան է շարունակվելու եւ այն ինչ ռիսկեր է պարունակում Կովկասի, մասնավորապես Հայաստանի անվտանգության միջավայրի համար: Առայժմ այդ դիմակայությունը «գտնվում» է Նոր Կալեդոնիայում, որտեղ ապստամբության համար Փարիզը ուղիղ մեղադրել է Ադրբեջանին:

Բայց, հարցի գինն անկասկած Կովկասյն է եւ մեր ռեգիոնից շաղկապվող աշխարհաքաղաքական մի շարք այլ կարեւոր ուղղություններ, որտեղ Ֆրանսիան ցանկանում է պահել իր աշխարհաքաղաքական վճռորոշ դերակատարումը, այսպես ասած մնալ բարձրագույն լիգայում, իսկ Ֆրանսիայի դեմ «մարտի է դուրս բերվել» Ադրբեջանը: Եվ, երբ Բաքուն խոսում է այն մասին, թե Փարիզի «սադրանքները» չեն մնա անպատասխան, ապա այստեղ իհարկե հարց կարող է առաջանալ Հայաստանի համար, որովհետեւ հաշվի առնելով հայ-ֆրանսիական սերտ գործակցությունը, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի մոտեցումներն ու քայլերը, առնվազն հարկ կա մտածել, թե արդյո՞ք Բաքուն հենց այս ուղղությունը չի դիտարկի Փարիզին որեւէ բան պատասխանելու համար:

Հնարավոր է, որ այդտեղ որոշակի կայունություն ապահովելու համար էր Բաքվում Ֆրանսիայի դեսպանը մասնակցել օրեր առաջ Լաչինում անցկացված Cop29-ի թեմայով համաժողովին, իսկ Բաքվի լրատվամիջոցները վրդովվել էին, որ նույնիսկ Ֆրանսիայի դեսպանն է մասնակցել, իսկ ահա օրեր առաջ Շուշի մեկնած ԱՄՆ դեսպանն ու նաեւ Հնդկաստանի դեսպանը՝ չեն մասնակցել: Ֆրանսիայի համար պետք է որ ցանկալի չլինի Հայաստանի ուղղությամբ որեւէ «պատասխան» ստանալը, որովհետեւ այդ դեպքում հարց կառաջանա, թե Ֆրանսիա՞ն ինչով կարող է պատասխանել:

Ու այդտեղ կարող է բավականին էական հարված ստանալ նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության եւ գործընկերության հեռանկարի հանրային ընկալումը: Հետեւաբար, Փարիզի համար թերեւս կարեւոր է, որպեսզի ֆրանս-ադրբեջանական փոխհրաձգությունը չծավալվի Հայաստանի ուղղությամբ, առավել եւս, որ Ֆրանսիան թերեւս բոլորից լավ գիտե, թե հատկապես ինչ ուղղություններից է փչում Ադրբեջանի հոխորտանքի քամին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում