Wednesday, 12 06 2024
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարների կողմից բախումներ հրահրելուց հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել

Էրդողանը չի նահանջում

Milliyet-ը հայտնում է Թուրքիայում «Ուժեղ սահմանադրություն» կարգախոսով խորհրդաժողովի մասին, որտեղ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ըստ էության ծրագրային ելույթով: Ընդ որում, միջոցառումը նվիրված է Թուրքիայում 1960թ. մայիսի 27-ին իրականացված պետական հեղաշրջման տարելիցին: Էրդողանն ասել է, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը քսաներկու տարվա իշխանության շրջանում մի քանի անգամ ենթարկվել է զինված հեղաշրջման վտանգի: «Թուրքիան այլեւս ներկա սահմանադրությամբ չի կարող առաջ շարժվել» -ամփոփեել է Էրդողանը:

Մունիցիպալ ընտրությունների քարոզարշավին Թուրքիայի նախագահը մի քանի անգամ ակնարկել է, որ հաղթանակի դեպքում սահմանադրական փոփոխությունների կգնա: Մեկնաբանները տպավորություն էին փոխանցում, որ նա մտադիր է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալ երորդ ժամկետի: Արդարություն եւ զարգացում կուսակցության պարտությունը, կարծես, օրակարգից հանել էր այդ թեման: Թուրքական մամուլը մեծ կարեւորություն էր տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի հետ Էրդողանի հանդիպմանը:

«Թուրքիան այլեւս ներկա սահմանադրությամբ չի կարող առաջ շարժվել»  ձեւակերպումը վկայում է, որ Էրդողանը չի նահանջում եւ մտադիր է սահմանադրական փոփոխությունների կամ նույնիսկ բոլորովին նոր սահմանադրության ընդունման հանրաքվե նախաձեռնել: Ասել, թե նա առաջնորդվում է բացառապես մերկանտիլ նկատառումներով, թերեւս, ճիշտ չէր լինի: Աշխարհը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում: Ո՞րն է Թուրքիայի տեղն ապագա աշխարհակարգում՝ Էրդողանի գերխնդիրը դա է:

Նրան կահաջողվի՞ հասնել ներքաղաքական կոնսոլիդացիայի: Մունիցիպալ ընտրությունների քարոզարշավում նա քարոզչական նոր մատրիցա կիրառեց, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը «ղազի Մուստաֆա Քեմալի հետ ոչ մի խնդիր չունի»: Իրականում, թերեւս, այդպես է, բայց քվեարկության արդյունքները վկայեցին, որ Մուստաֆա Քեմալի հիմնադրած աշխարհիկ-արեւմտամետ կուսակցությունը Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ լուրջ խնդիրներ ունի: Ըստ էության, թուրք ընտրողն իսլամական Էրդողանին Մուստաֆա Քեմալ չճանաչեց:

Էրդողանը, հավանաբար, որոշել է 21-րդ դարի Թուրքիայի «հոր» կարգավիճակն ամրագրել սահմանադրությամբ: Աշխարհիկ-արեւմտամետ Թուրքիան նրա ընկալմամբ նոր աշխարհում չի լինի «վերահսկիչ փաթեթ» ունեցող երկիր, Արեւմուտքը դա թույլ չի տա: Նոր սահմանադրության գաղափարն, ըստ էության, հիմնականում արտաքին-քաղաքական ռեսուրս է դիտարկվում, բայց ո՞ր «աշխարհաթեւոմ»: Քաղաքական իսլամի՞, թե՞՝ համաթուրքականության»:

Իսկ ավելի էական է, թե թուրքական հանրությունն ինչպե՞ս է ընդունելու Էրդողանի «նոու-հաուն»: Այս դեպքում, երեւի, շատ կարեւոր է լինելու բանակի, հատուկ ծառայությունների, զինվորական վերնախավի մոտեցումը: Պաշտոնավարման քսաներկու տարիներին Էրդողանը կարողացել է «կոտրել» բանակը,  բարձրաստիճան զինվորականության նկատմամբ քաղաքական վերահսկողության հասնել: Երեւում է, նա մտավախություն ունի, որ եթե ամեն ինչ չամրապնդվի սահմանադրական կարգավորումներով, ապա իրավիճակ կփոխվի:

Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, թե տեղյակ է «անկարգությունների սցենարներին»՝ փողոցային ցույցեր, համալսարանականների բողոք, ընդդիմադիր մամուլի կազմակերպած քարոզչություն: Նա կանխազգում է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կանցնի հրապարակային պայքարի եւ կպահանջի նախագահի եւ խորհրդարանական արգահերթ ընտրություննե՞ր: Վերջին երկու ամիսեներին Թուրքիայում հարյուրավոր անձինք ձերբակալլվել են «Մոսադի» հետ համագործակցության կասկածանքով: Բայց Էրդողանը նաեւ ներում է շնորհել մի քանի նախկին գեներալի, որ դատապարտված էին պետական հեղաշրջանը մասնակցելու մեղադրանքով: Դա ժե՞ստ է զինվորականությանը:

Թուրքիայում, կարծես, ներքաղաքական լարվածություն է հասունանում: Էրդողանն արտաքին դերակատարներին մարտահրավեր է նետում կամ «վերցնում է նետած ձեռնոցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում