Wednesday, 12 06 2024
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարների կողմից բախումներ հրահրելուց հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում

Օվերչուկի հատկանշական հայտարարությունը Կոպիրկինի կանչի ֆոնին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի բարդություններ չկան, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը: Սա ըստ էության հայտարարություն է հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի մասին: Իհարկե մեկ հայտարարությամբ հնարավոր չէ ընդգրկել ամբողջ լայն գործընթացը, ըստ էության պատմա-քաղաքական գործընթացը, սակայն Օվերչուկի հայտարարությունը դրա ինդիկատորներից մեկն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդակցությունների նպատակով Մոսկվա է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Այս կանչի առնչությամբ եղան շատ դիտարկումներ, սակայն բաց մնաց թերեւս կարեւոր ասպեկտներից մեկը: Կոպիրկինը խորհրդակցության համար Մոսկվա է կանչվել Ռուսաստանի վերնախավում տեղի ունեցող խորքային տրանսֆորմացիաների ֆոնին: Իսկ դրանք արտահայտվեցին թե նոր կառավարության ձեւավորման գործընթացի կադրային նշանակումներով, թե նաեւ արտահայտվում են պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն աղմկոտ գործերով ու ձերբակալություններով:

Ահա այդ ֆոնին է Կոպիրկինը կանչվում Մոսկվա: Այլապես, հայ-ռուսական հարաբերությունում այլ իմաստով ըստ էության առանձնապես տեղի չի ունեցել մի բան, որը դառնար դեսպանին կանչելու առիթ: Նիկոլ Փաշինյանն օրինակ առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում Ռուսաստանի հասցեին կոշտ ակնարկներով: Կոպիրկինի կանչի խորքային պատճառները թերեւս Մոսկվայում են, ներվերնախավային վերադասավորումներում, եւ այդ իմաստով է հատկանշական Օվերչուկի հայտարարությունը: Հայ-ռուսական հարաբերության առումով Ռուսաստանի վերնախավում ըստ ամենայնի սկսում է գերակայել ընդգծված տնտեսական բաղադրիչը:

Սա ունի մի շարք թե տակտիկական, թե ռազմավարական պատճառներ, որոնց առիթ կլինի անդրադառնալ ապագայում: Ավելին, սա ուշագրավ հանգամանք է նաեւ այն ֆոնին, որ անգամ Ռուսաստանում պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվում տնտեսական գիտությունների դոկտորը, որն ըստ Պուտինի՝ պետք է լուծի ռազմաարդյունաբերության ու տնտեսության «ինտեգրացիայի» հարցեր: Այստեղ թերեւս ժամանակի ընթացքում ի հայտ են գալու եւ առանձնանալու են ռեգիոնալ քաղաքականության վրա ազդող ուշագրավ շերտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում