Հոկեյի աշխարհի 2012 թվականի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 6:2 հաշվով ջախջախեց Սլովակիայի ընտրանուն և հռչակվեց չեմպիոն: Սլովակները հաշվի մեջ առաջ անցան արդեն խաղի 66-րդ վայրկյանին. աչքի ընկավ թիմի ավագ Զդենո Հարան: Դրան հետևեցին սլովակների բաց թողած 5 տափօղակները:
50-րդ րոպեին Հարան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Մալկինը վերականգնեց 4 տափօղակի տարբերությունը` խփելով մրցաշարում իր 11-րդ տափօղակը, իսկ Ռուսաստանի հավաքականը 10 խաղերում տոնեց նույնքան հաղթանակ:
Ռուսաստան – Սլովակիա` 6:2 (1:1, 3:0, 2:1)