Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Հռոմի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում առանց դժվարության 6:1, 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Անդրեաս Սեպլիի նկատմամբ: Հանդիպումը տևել է ընդամենը 54 րոպե:
Եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու համար շվեյցարացին կպայքարի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչ հետ:
Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն Ռաֆայել Նադալն ու Դավիդ Ֆերերը: