ՀԱՕԿ մամլո ծառայության տեղեկացմամբ՝ այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական գրություն ստացավ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայից: Այն հաստատագիր է, ըստ որի՝ Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Արմեն Նազարյանը (66 կգ) միջազգային պաշտոնական մրցումներում վաստակել են անհրաժեշտ քանակի միավորներ և նվաճել են Լոնդոնի օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարին մասնակցելու իրավունք:
Հիշենք ,որ անկախացումից հետո Հայաստանի ձյուդոիստներից օլիմպիական խաղերին մասնակցել են Արսեն Գևորգյանը (1996թ., Ատլանտա), Վարդան Ոսկանյանը (2000թ., Սիդնեյ), Արմեն Նազարյանը (2004թ., Աթենք), Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը (2000թ., Պեկին):
Նշված անուններից ոչ մեկին չի հաջողվել դառնալ օլիմպիական մեդալակիր: