Ֆերնանդո Ալոնսոյի կարծիքով ՝ «Ֆորմուլա-1»-ի Scuderia Ferrari թիմի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան «մոլորակի լավագույն ավտոարշավորդներից մեկն է»:
Նշենք, որ 2008 թվականի աշխարհի փոխչեմպիոն Ֆելիպե Մասսան նախորդ մրցաշրջանում զգալիորեն զիջեց Ալոնսոյին.
բրազիլացին ոչ մի անգամ չկարողացավ առաջինը հատել եզրագիծը և առաջնության վերջում կարողացավ վաստակել Ֆերնանդոյի արդյունքի 45 %-ին համարժեք միավորներ:
Ալոնսոն դրական է գնահատել նաև
Ferrari-ն գլխավորող Ստեֆանո Դոմենիկալի աշխտանքը` հայտարարելով, որ չի կարող պատկերացնել որևէ մեկին, ով ավելի լավ կկատարեր նրա պարտականությունները: