2012թ. ապրիլի 23-ին հրապարակված ATP վարկանիշային աղյուսակում սերբ Նովակ Ջոկովիչը պահպանեց առաջատարի դիրքը և առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների քանակով հավասարվեց բրազիլացի Գուստավո Կուերտենին: Ջոկովիչը աշխարհի առաջին ռակետն է արդեն 43 շաբաթ և զբաղեցնում 12-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ATP վարկանիշյին աղյուսակի առաջին հորիզոնականում հանգրվանած շաբաթների քանակով առաջին հորիզոնականում է ամերիկացի Փիթ Սամփրասը (286 շաբաթ):