Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին: Այս հաղթանակից հետո Լևոնը 4.5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Առաջատարներից Վիշվանաթհան Անանդը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ և այժմ կես միավորով է գերազանցում Լևոնին: Մյուս առաջատար Հիկարու Նակամուրան այս պահին դեռ չի ավարտել իր պարտիան հոլանդացի Յան Սմիթսի հետ: Չի ավարտվել նաև Վանգ Հաո-Շիրով պարտիան: 7-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Կրամնիկ – Գիրի 1-0
Նեպոմնյաշչի – Պոնոմարյով 1/2
Վաշիե-Լագրավ – Լ’Ամի 1/2