Bild-ի տեղեկացմամբ` «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրն ակումբի ղեկավարությունից պահանջել է իր հետ ստորագրած պայմանագրում հատուկ կետ ավելացնել, համաձայն որի` մյունխենցիներից համապատասխան առաջարկ ստանալու դեպքում կարող է «Բավարիա» տեղափոխվել:
Մասնագետը համարվում է գերմանական գրանդի մարզչի ամենահարմար թեկնածուն. գրանդի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հեյնկեսի պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:
Նշենք, որ «Բավարիա»-ն զիջել է Դորտմունդի «Բորուսիայի»-ն և փաստորեն զրկվել չեմպիոնի տիտղոս նվաճելու հնարավորությունից:






































