«Ֆերրարի»-ի նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն հայտնել է, որ թիմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ բոլիդի բարելավման համար:
«Շատ աշխատանք ունենք կատարելու: «Ֆերրարի»-ին մի քանի շաբաթ է հարկավոր F-2012-ի բարելավման համար, ինչի պատճառով էլ առաջիկա ավտոարշավների ընթացքում մենք պարզապես կնվազեցնենք կորուստները: Մենք միշտ փորձել ենք հասնել առավելագույն արդյունքի: Ես Ալոնսոյին ու Մասային տեղեկացրել եմ, որ անձրևային պայմաններում մեր բոլիդն ավելի արագ է:
Ինչ վերաբերում է Բահրեյնի Գրան-պրիին, կնշեմ, որ «Ֆերրարի»-ն կմասնակցի ավտոարշավին»,- դի Մոնտեզեմոլոյին մեջբերում է Gazzetta dello Sport-ը: