«Միլան»-ի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն գովասանքի խոսքեր է ուղղել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հասցեին`թիմի խաղը ճիշտ հունով տանելու նրա ունակությունների համար:
«Ցուցումներ տալու պահին Կոնտեն ինձ հիշեցնում է Ալ Պաչինոյին: Վերջերս լսեցի նրան, բազմոցից վեր կացա և սկսեցի վարժություններ կատարել»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal.com-ը:
Գատուզոն խոսել է նաև Ալեսանդրո Նեստայի և Կլարենս Զեեդորֆի` Անդրեա Պիրլոյի «Յուվենթուս» տեղափոխվելու օրինակին հետևելու շրջանառվող լուրերի մասին:
«Ինձ համար տհաճ է լսել, որ Անդրեա Պիրլոն «Յուվենթուս» է կանչում Նեստային ու Զեեդորֆին: Իսկ ինձ հետ նա կապ չի հաստատել»,- ասել է Գատուզոն:







































