Իտալական «Միլան»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն, որը նախորդ աշնանը սրտի վիրահատություն անցնելուց հետո վերադարձել է թիմի կազմ, իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ներկայացրել է իր նպատակները:
«Ցանկանում եմ նվաճել Սկուդետոն և հանդես գալ ազգային հավաքականի կազմում՝ «Եվրո-2012»-ում: Ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ և հույս ունեմ, որ դա տեղի կունենա», – ասել է Կասանոն:
Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգին հույս է հայտնել, որ Անտոնիո Կասանոն շուտով կմասնակցի իր թիմի խաղերին: