Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության խաղային օրվա ընթացքում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Օրլանդո «Մեջիք»-ը: Վերջին 8 հանդիպումներում 7-րդ հաղթանակին հասավ Լոս-Անջելես «Քլիփերս»-ը:
Օրլանդո «Մեջիք» – Նյու Յորք «Նիքս»՝ 80:96,
Դեթրոյթ «Փիսթոնս» – Վաշինգտոն «Ուիզարդս»՝ 99:94,
Չիկագո «Բուլզ» – Բոսթոն «Սելթիքս»՝ 93:86,
Սաքրամենթո «Քինգս» – Լոս-Անջելես «Քլիփերս»՝ 85:93:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Չիկագո «Բուլզ» – Բոսթոն «Սելթիքս» մրցավեճը, իսկ երեկոյի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Չիկագո «Բուլզ»-ի խաղացող Լոուլ Դենգը, ով վաստակել է 26 միավոր: