ՖԻՖԱ-ի ղեկավարությունը իր հավանությանն է արժանացրել «սառեցված ընդմիջումներ» նախագծին:
Ըստ այդ նախագծի հիմնական կետի՝ խաղերը կդադարեցվեն ոչ բարենպաստ պայմանների դեպքում (հանդիպումները կարող են անցկացվել -32-ից +32-ի պայմաններում): Նախագիծը հիմնականում կվերաբերի 2022 թվականին Քաթարում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը:
Բացի այդ, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը ներկայացրել է մինչև 2017/18 մրցաշրջանների ընթացքում ընկերական խաղերի կազմակերպման համար թույլատրելի ամիսների ցուցակը:
2014/15 և 2016/17 մրցաշրջանների ընթացքում ազգային հավաքականները և ակումբները կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, մարտ և հուլիս ամիսներին: 2015/16 մրցաշրջանի ընթացքում ՈւԵՖԱ-ի հավաքականները և ակումբները չեն կարողանա ընկերական հանդիպումներ անցկացնել հունիս ամսին: 2017/18 մրցաշրջանում հնարավոր է՝ ընկերական հանդիպումներ անցկացնել միայն սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և մարտ ամիսներին:








































