ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հաշվի առնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության դաշտի տեր ակումբների դիմումները` վերջիններիս մարզադաշտերի խոտածածկի իրավիճակով պայմանավորված, ՀՖՖ-ն տեղափոխել է մարտի 31-ին և ապրիլի 1-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ մրցափուլի 3 հանդիպում՝ որոնք կկայանան հետևյալ մարզադաշտերում:
«Իմպուլս» -«Միկա» հանդիպումը կկայանա մարտի 31-ին, Երևանի «Միկա» մարզադաշտում, ժամը 16:00-ին:
«Ուլիս» – «Գանձասար» հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, Իջևանի «Արնար» մարզադաշտում, ժամը 15:00-ին:
«Արարատ» – «Շիրակ» հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, ժամը 15:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: