«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին անգլիական մամուլին տված հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հակամարտության մասին: Ֆրանսիացին ցանկանում է, որ «Յունայթեդ»-ն առաջիկա խաղերում այլևս միավորներ չկորցնի, և չեմպիոնի անունը հայտնի դառնա մանչեսթերյան դերբիում:
Հաջորդ ամսվա ավարտին մանչեսթերյան երկու ակումբները կհանդիպեն «քաղաքայիններ»-ի հարկի տակ, և այդ խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել չեմպիոնական մրցավազքում, քանի որ այժմ «կարմիր սատանաներ»-ը գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթի»-ին գերազանցելով մեկ միավորով:
«Հուսով եմ՝ և´ մենք, և´ նրանք հաղթանակներ կտանենք Պրեմիեր Լիգայի մնացած հանդիպումներում: Այդ դեպքում չեմպիոնի անունը հայտնի կդառնա դերբիից հետո: Դա պարզապես ֆանտաստիկ խաղ կլինի: «Յունայթեդ»-ը պայքարելու է մինչև վերջ. նրանք ունեն փորձ և մարզիչ, ով 25 տարվա ընթացքում արժանացել է բոլոր հնարավոր տիտղոսներին: Նրանք չունեն բարդ մրցակիցներ և պարտություն չեն կրի սպասվելիք 9 հանդիպումներից 7-ում: Սակայն «Չելսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը պետք է նախազգուշացում լինի նրանց համար»,- Նասրիին մեջբերում է Sky Sports-ը:






































