«Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը, երրորդ անգամ անընդմեջ դառնալով աշխարհի չեմպիոն՝ հնարավորություն կունենա կրկնելու Միխայել Շումախերի և Խուան Մանուել Ֆանխիոյի սահմանած ռեկորդը:
«Անցյալում դա հաջողվել է միայն երկու կամ երեք մարզիկի: Իհարկե, հիանալի կլիներ սահմանել այդ ռեկորդը նորից, սակայն դրա համար երկար ճանապարհ պետք է անցնել, լինել համբերատար:
Ասել, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է՝ սխալ կլինի: Որոշ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Բայց գնահատել մեր և մեր մրցակիցների արագությունը հնարավոր կլինի միայն այս շաբաթվա ավարտին»,- Ֆետտելին մեջբերում է SID գործակալությունը: