Wednesday, 12 06 2024
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարների կողմից բախումներ հրահրելուց հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել

Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը

Մայիսի 28-ի առթիվ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական կայքը հրապարակել է պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ժողովրդին հասցեագրած ուղերձը, որտեղ նա պատրաստակամություն է հայտնում այսուհետ եւս սատարել Երեւանի եւ Բաքվի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները, որ կծառայի Հարավային Կովկասի բարօրությանը: Մենք շարունակում ենք աջակցել այդ ջանքերին, որպեսզի շրջենք ձգձգված հակամարտության էջը եւ կառուցենք լավագույն ապագա,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:

«Այս կարեւոր տոնական օրը, որ նվիրված է անկախությանը, ես հաստատում եմ Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը ԱՄՆ աջակցությունը»-հավաստիացնում է ԱՄՆ պետքարտուղարը: Դիվանագիտական խոսույթում ոչ միայն բառերը, նույնիսկ կետադրական նշաններն են ամենայն բծախնդրությամբ ընտրվում: Այս առումով աչքի է զարնում այն, որ տարածաշրջանի լավագույն ապագան կառուցելու հարցում ԱՄՆ աջակցության մասին խոսել Բլինքենն օգտագործել է «անկախությանը նվիրված տոնական օր» երկիմաստ ձեւակերպումը:

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է երկու օր առաջ Գյանջա մտած՝ Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար Նուրի փաշայի պահանջով: Ընդ որում, տեղի է ունեցել իրավական նենգափոխություն. Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը վերակազմավորվել է Ադրբեջանի Ազգային խորհրդի:

Բլինքենի կողմից արված «անկախությանը նվիրված օր» ձեւակերպումն արդյոք այդ պատմա-քաղաքական փոխակերպման հիշեցում չէ՞ կամ ակնարկ, որ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը որոշակի «կանխավճար է»: Ուղերձում Ադրբեջանի իշխանություններին որեւէ հասցեագրում չկա: Ընդ որում մոտ ապագայում սպասվում է, որ Բաքու կայցելի պետքարտուղարության կովկասյան հացերով բանագնաց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Լուիս Բոնոն:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն է գործուղվել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: Երեւում է, պետական դեպարտամենտում եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ բանակցություններն էական արդյունք չեն ունեցել: Մայիսի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատում տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում: Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սեիդովը մամուլին ասել է, որ «ոչ ոք չի կարող խաթարել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, դրանք փոխշահավետ եւ ռազմավարական են»:
Կայուն տպավորություն է, որ Ռուսաստանը հետխորհրդային-եվրասիական տարածքում ռեինտեգրացիոն գործընթացների ֆորմալացման-
ինստիտուցիոնացման ծրագիր ունի, որտեղ Ադրբեջանին վերապահվում է Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիայի «հաբի» դերակատարություն՝ օգատագործելով նաեւ Թուրքիա-Ադրբեջան դաշնակցության «բաղադրիչը»:

Հայտնի է դարձել, որ մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:

Պետքարտուղար Բլինքները խոսել է նաեւ COP 29 խորհրդաժողովի կազմակերպման աջակցելու մասին: Փորձագիտական կարծիք կա, որ խորհրդաժողովի անցկացման «նախապայմանը մինչեւ սեպտեմբեր հայ-ադրբեջանական առնվազն «շրջանակային համաձայնագրի» ստորագրումն է»: ԱՄՆ պետքարտուղարն ակնարկում է, որ COP 29-ը կարող է ձախողվե՞լ: Բաքվի իշխանամերձ մամուլն արդեն իսկ Ֆրանսիային մեղադրում է այն «տապալելու արշավ սկսելու» մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում