Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ռոբերտո դե Մաթեոն լավատեսորեն է տրամադրված իտալական «Նապոլի»-ի հետ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը:
«Մենք այժմ հրաշալի մարզավիճակում ենք, իմ գլխավորելուց հետո ակումբը հաղթել է երկու խաղում, և մոտեցել ենք այս հանդիպմանը: Ցանկություն ունենք, որքան հնարավոր է, լավ ավարտել այս մրցաշրջանը: Բոլոր ֆուտբոլիստները կազմում են և պատրաստ են «Նապոլի»-ի հետ խաղին:
«Նապոլի»-ն այս մրցաշրջանում լուրջ արդյունքների է հասել, իսկ մենք դեռ պետք է ավելի որակյալ խաղ ցուցադրենք, հույս ունենք, որ նաև բախտի գործակիցը կաշխատի հօգուտ մեզ: Եթե այդ երկու բաղադրիչները համընկնեն, ապա անկասկած մենք կանցնենք հաջորդ փուլ:
Ես «Չելսի»- ում անցկացրել եմ 7տարի, և եթե մենք անցնենք հաջորդ փուլ, դա կլինի իմ կյանքի հպարտությունը, սակայն նախ և առաջ ես ցանկանում եմ օգուտ տալ թիմին, ապա նոր մտածել սեփական հպարտության մասին: Ես ցանկանում եմ տեսնել տպավորիչ հաղթանակ իմ թիմի կողմից»,- Ռոբերտո դի Մաթեոյի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































