2011 թվականը թենիսի աշխարհում յուրօրինակ ստացվեց: Վերջին տարիներին Ռաֆայել Նադալին և Ռոջեր Ֆեդերերին արժանի մրցակցություն ցույց տվող Նովակ Ջոկովիչն, ի վերջո, դարձավ աշխարհի առաջին ռակետ: Երկար տարիներ առաջատարի դիրքը զբաղեցնելուց հետո Ռոջեր Ֆեդերերն անցած տարի չհաղթեց «Մեծ սաղավարտ»-ի ոչ մի մրցաշարում։ The Guardian-ը հրապարակել է փաստեր, որոնք անուշադրության են մատնվել երկրպագուների կողմից.
Տարիք
Նախևառաջ պետք է հիշել, որ նա 30 տարեկան է: Դա է հիմնական պատճառը, որ շատ քչերն են հավատում նրա վերադարձին և լավագույն ելույթներին:
Համբավ
Միգուցե անցել են Ֆեդերերի լավագույն տարիները, սակայն նա կմնա պատմության մեջ, որպես ամենաճանաչված մարզիկներից մեկը, քանզի երկար ժամանակաշրջան նրա նմանը չկար աշխարհում:
Վնասվածքներ
Ինչպես բոլոր մարզաձևերում, այնպես էլ թենիսում մարզիկները բազմիցս ստանում են վնասվածքներ: Վերջին շրջանում Ֆեդերերը հաճախակի է վնասվածքներ ստանում և դա խանգարում նրան ցուցադրել ավելի որակյալ խաղ:
Համեստություն
Ֆեդերերը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: The Guardian պարբերականին տված վերջին հարցազրույցում Ռոջերը նշեց, որ իր համար երազանք, բայց այլևս նպատակ չէ նորից աշխարհի առաջին ռակետ դառնալը:






































