Կիսապաշտպան Խուանֆրան Տորեսը երեկ պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ,- հաղորդում է Marca-ն: Խուանֆրանը մադրիդյան ակումբ տեղափոխվեց «Օսասունա»-ից և 3.5 տարվա պայմանագիր կնքեց «Ատլետիկո»-ի հետ: Այսօր ֆուտբոլիստը բուժզննման կենթարկվի, որից հետո անմիջապես կմիանա թիմի մարզումներին: Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի մարզչական շտաբը 26-ամյա Խուանֆրանին որոշեց ձեռք բերել այն բանից հետո, երբ թիմի առաջատար կիսապաշտպաններից մեկը` Սիմաո Սաբրոզան, տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ»: