Ռոյ Հոջսոնն այլևս չի գլխավորի անգլիական «Լիվերպուլ»-ը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 63-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի դերը կստանձնի ակումբի լեգենդ Քեննի Դալգլիշը: