«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ չնայած «Յուվենթուս»-ի ցուցաբերած լուրջ դիմադրությանը, «ռոսսոներիներ»-ը կարող են երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն.
«Ես երբեք չեմ կասկածել, որ մենք կարող ենք երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն: Վստահ եմ, որ չեմպիոն ենք դառնալու: «Յուվենթուս»-ը հիանալի մրցաշրջան է անցկացնում և լուրջ մրցակից է մեզ համար: Կոնտեին հաջողվեց մարտունակ թիմ ստեղծել»,- իտալական մամուլին տված հարցազրույցում նշել է Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը ներկայումս գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Յուվենթուս»-ին գերազանցում է 1 միավորով, սակայն թուրինյան ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել:








































