ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը որոշել է հակակոռուպցիոն կոմիտե հիմնել: «Reuters»-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է շվեյցարական «SonntagsZeitung»-ին տված հարցազրույցում: Կոմիտեի կազմում կընդգրկվի յոթից տասը մարդ: Բլատերի խոսքով, նրանք կլինեն ոչ միայն սպորտի ասպարեզից, այլ նաև` քաղաքական գործիչներ, ֆինանսիստներ, բիզնեսի և մշակույթի գործիչներ: Անձամբ ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր չէ ընդգրկվել նոր կառույցի մեջ: Կոմիտեն իր գործունեությունը պլանավորում է սկսել մինչև 2011-ի հունիսը` ՖԻՖԱ-ի համագումարից առաջ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՖԻՖԱ-ն բազմիցս մեղադրվել է կաշառակերության մեջ: Մասնավորապես մեծ աղմուկ էր բարձրացել BBC հեռուստաընկերության հետաքննող լրագրողների պատրաստած ֆիլմը` ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների կաշառակերության մասին