«Անժի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ Մախաչկալայի ակումբը համաձայնության է եկել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին` Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ: Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ այդ խաղը տեղի է ունենալու Իսպանիայում, որտեղ երկու թիմերն անցկացրին ուսումնամարզական հավաք:
Հիշեցնենք, որ Պիրենեյան թերակղզում «Շախտյոր»-ը մասնակցեց Copa del Sol-2012 միջազգային ընկերական մրցաշարին: Մի քանի անհաջող հանդիպումներից հետո «հանքափորներ»-ը վերադարձել են Ուկրաինա և մարզվում են թիմի մարզաբազայում: