Իսպանիայի Գավաթի 2011/12 թ. խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Վալենսիա»-ին:
Կատալոնական ակումբը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 2:0 հաշվով: 16-րդ րոպեին Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը գրավեց Սեսկ Ֆաբրեգասը, իսկ երկրորդ խաղակեսում` 81-րդ րոպեին, Չավին խփեց այդ խաղում «Բարսելոնա»-ի 2-րդ գնդակը:
Այսպիսով` Լա Լիգայի գործող չեմպիոնը Copa del Rey-ի եզրափակիչում կխաղա Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ, որը երկու խաղերի արդյունքում 8:3 հաշվով առավելության էր հասել «Միրանդես»-ի նկատմամբ: