Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտնվել է Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող «Կրիվբաս»-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում, որոնք ցանկանում են ուժեղացնել թիմի պաշտպանության կենտրոնը:
Արզումանյանը, ով տեղ չի գտնում լեհական «Յագելոնիա»-ի մեկնարկային կազմում, մոտ ժամանակներս կարող է լքել իր ներկայիս ակումբը և միանալ «Կրիվբաս»-ին:
Արզումանյանն ավելի վաղ խաղացել է «Փյունիկ»-ում և «Ռանդերս»-ում: Հայաստանի ընտրանու կազմում Ռոբերտը մասնակցել է 49 հանդիպման: