Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում հայազզգի Սերգեյ Մովսիսյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ: Երկրորդ տուրից հետո, վաստակած 2 միավորով, մրցաշարային աղյուսակը գլխավորում է անգլիացի Նայջլ Շորթը: 1.5 միավորով երկրորդ տեղում է իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն: Մովսիսյանն ու Իվանչուկը ունեն 1-ական միավոր և կիսում են 3-4-րդ տեղերը:
1-ին տուր
Շորտ – Հաշիմով 1:0
Մորոզևիչ – Նավարա կխաղացվի հունվարի 1-ին
Կարուանա – Իվանչուկ 1/2
Վալեխո – Գոդենա 1:0
Օնիշչուկ – Մովսիսյան 1/2
2-րդ տուր
Հաշիմով – Մովսիսյան 1/2
Գոդենա – Օնիշչուկ
Իվանչուկ – Վալեխո 1/2
Նավարա – Կարուանա
Շորտ – Մորոզևիչ 1:0