Ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան պատրաստվում է ամուսնանալ: Նրա ընտրյալն է թուրքական «Էֆես Փիլսեն» թիմի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը: Զույգը միասին է արդեն մեկ տարուց ավելի և այժմ որոշել է հարաբերությունները օրինականացնել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
Շարապովան ստույգ ամսաթիվը նշելու է ավելի ուշ, սակայն ասել է, որ ուրախ միջոցառման առաջին լուրը իմանալու են ռուսները:
«Դա կարծես թե երազում լիներ, ես Մարիային խնդրեցի ինձ հետ ամուսնանալ, նա պատասխանեց՝ այո»,- ասել է երջանիկ փեսացուն:
Վույաչիչի խոսքերով, նրան չի հուզում այն, որ իր հարսնացուն ավելի հաջողակ կարիերա ունի, քան ինքը: Քանի դեռ նա պարտություն էր կրում Եվրալիգայում, Մաշան պայքարում էր Australian Open-ի եզրափակիչի համար:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Շարապովան ջախջախիչ պարտություն կրեց բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոյից:
«Մենք գինենք, որ ունենք տարբեր կարիերա, սակայն մենք միշտ հիշում ենք, որ միասին ենք: Մենք հազվադեպ ենք իրար տեսնում, սակայն կարող ենք իրար տեսնել նաև հեռուսատցույցով»,-խոստովանել է ռոմանտիկ բասկետբոլսիտը: