Ավստրիական «Ռեդ Բուլլ»-ի 25-ամյա ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Ուրուգվայի «Նասիոնալ»-ի կազմում, հայտնվել է «Թերեք»-ի հետաքրքրությունների ոլորտում:
Ռուսական ակումբը հայազգի հարձակվողի տրանսֆերը ձեռք կբերի այն դեպքում, եթե «Ռեդ Բուլլ»-ի հարձակվող Գոնսալո Սարատեի տեղափոխությունը չկայանա:
2009 թվականին Բոգոսյանը «Նյուելզ Օլդ Բոյզ»-ի կազմում անցկացրած 18 խաղում դարձավ 11 գոլի հեղինակ` դառնալով իր թիմի լավագույն ռմբարկուն: 2010 թվականին հարձակվողը տեղափոխվեց ավստրիական «Ռեդ Բուլլ», սակայն այդպես էլ չկարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել զալցբուրգյան ակումբի կազմում` 18 խաղում խփելով 1 գոլ, որից հետո թիմի ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերը վարձավճարով զիջեց «Նսիոնալ»-ին:
Ավստրիական թիմի հետ Բոգոսյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը, իսկ տրանսֆերը գնահատվում է 1 մլն ֆունտ: