Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության քառորդ եզրափակիչում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն 6:7, 6:0, 6:2 հաշվով պարտության մատնեց Ագնեշկա Ռադվանսկայային և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խաղից հետո Ազարենկոն մրցաշարի պաշտոնական կայքին հարցազրույց տվեց.
«Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Առաջին պարտիայում պարտվելուց հետո պետք է բարելավեի խաղս: Կարողացա բեկում մտցնել հանդիպման մեջ և կարող եմ գոհ լինել: Այժմ ես կենտրոնացած եմ միայն խաղիս վրա և վարկանիշային աղյուսակի մասին չեմ մտածում»:
Կիսաեզրափակիչում Վիկտորիա Ազարենկոն կմրցի Քիմ Քլիյսթերսի հետ: