Միջին քաշային կարգում հանդես եկող արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Նատալիո Ռոսարիո Ֆարիասը (19-1-0), ով Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում կմենամարտի միջին քաշային կարգում IBF վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (32-2-0) հետ, խոսել է առաջիկա հակամարտության մասին.
«Գիտեմ, որ Աբրահամը մեծ բռնցքամարտիկ է, բայց դա ինձ չի անհանգստացնում: Ես կհաղթեմ Աբրահամին, քանի որ ցանկանում եմ դառնալ Աշխարհի չեմպիոն: Դրա համար անհրաժեշտ է հաղթել լավագույններին: Գիտեմ, որ նա բարդ հակառակորդ է, և ռինգում ինձ համար դժվար է լինելու, բայց բարձրակարգ բռնցքամարտում այդպիսի դժվարությունները սպասելի են:
Արթուրը մեծ փորձ ունի, ուժեղ է և տեխնիկապես լավ պատրաստված, բայց մենամարտը ծանր կլինի նաև նրա համար»,- Ֆարիասին մեջբերում է Boxingscene-ը:








































