Թեթև քաշային կարգում WBA վարկածով Աշխարհի չեմպիոն Խուան Մանուել Մարկեսին վերադարձվեց իր չեմպիոնական գոտին այն բանից հետո, երբ անհամաձայնություն առաջացավ նրա և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի միջև:
Հիշեցնենք, որ ավելի վաղ WBA-ը չեղյալ էր համարել թեթև քաշային կարգում բռնցքամարտիկի` Աշխարհի չեմպիոնի կոչումը, քանի որ մեքսիկացին այն պահպանելու նպատակով 18 ամիսների ընթացքում ոչ մի մենամարտ չէր անցկացրել, ինչպես նշված է կանոնակարգում:
Սակայն Մարկեսը 2011 թվականի նոյեմբերին Մայքլ Կացիդիսի հետ մենամարտից հետո պաշտպանել էր իր գոտին և կատարել WBA-ի պահանջը:








































