«Sport.es»-ին տված հարցազրույցում Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ իրենք հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսի ծառայություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ Կանալեսը տեղ չունի իր թիմի հիմնական կազմում, Վենգերը հույս ունի, որ արքայական ակումբը նրան տրանսֆերի կհանի: «Ռեալ»-ի ղեկավարությունից տեղեկացրել են, որ չեն պատրաստվում վաճառել իրենց ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին, բայց դեմ չեն նրան վարձավճարով հանձնելուն: