Այն բանից հետո երբ «Լոս-Անջելես Գելեքսի»-ի խաղացող Դևիդ Բեքհեմը հրաժարվեց տեղափոխվել «ՊՍԺ», փարիզյան ակումբն իր ուշադրությունը սևեռեց Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի վրա: Այդ մասին տեղեկացնում են ճապոնական ԶԼՄ-ները: Ֆուտբոլսիտի տրանսֆերի ձեռքբերման համար «ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստ է «ԲԿՄԱ»-ին առաջարկել 13 մլն եվրո: Հոնդայի պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ լրանում է 2013 թվականի հունվարին:
ԶԼՄ-ները նաև նշում են, որ 2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փարիզյան ակումբը փորձել է ձեռք բերել ճապոնայի հավաքականի ֆուտբոլիստին, սակայն ռուսական կողմը պահանջել է 25 մլն եվրո:








































